Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Գորիսի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: