Թուրքիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը պարտություն են կրել, Մարիա Գեւորգյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է Լիլիթ Մկրտչյանի հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի հետ:

Նախավերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանն ունեն 5.5-ական միավոր, Սիրանուշ Ղուկասյանը՝ 4.5, իսկ Աննա Սարգսյանը՝ 4: Միանձնյա առաջատար Իննա Գապոնենկոն հավաքել է 7.5 միավոր: