ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նրան ուղեկցում էին Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Սերժ Սարգսյանի հետ էր նաև թոռը։
Սարգսյանի թիկնապահները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ վերջինիս, նա հարցերի չի պատասխանել:
Հուշահամալիր է այցելել նաեւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը։