System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Instagram-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ գրառում է կատարել․
«Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է եւ բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում։ Առավել մանրամասն տեղեկատվության համար հետեւեք արդարության Մարշին, որն այսօր անց կկացվի Լոս Անջելեսում՝ Թուրքիային ուղղված պահանջով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Թանկյանը։