1. Մինչեւ 12 տարեկան երեխաների տեղափոխումը մարդատար մեքենաներում՝ միայն քարսիթի առկայության դեպքում
Կրթական ծրագրերի իրականացում` բնակչության և բժշկական անձնակազմի առողջապահական ոլորտի գիտելիքները բարձրացնելու համար, պետական միջոցներով բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրերի ներդրում և իրականացում (պահպանելով արդարության սկզբունքը): Բժշկական էթիկայի վերահսկողություն։
2. Սանավիացիոն ծառայություն
Առողջապահական համակարգի ակտիվ և համաչափ զարգացում ՀՀ բոլոր մարզերում։ Ցանկացած տեսակի բուժօգնության հասանելիության ապահովում ՀՀ ողջ տարածքում։
3. Շտապօգնությունից բացի՝ նոր ծառայություն. մարդիկ երեկոյան կարող են բժիշկ կանչել տուն
Բուժաշխատողների և բուժառուների շահերի պաշտպանության համալիր ծրագիր
4. Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի
Սքրինինգային ծրագրերի ներդրում և պարտադիր իրականացում
5. Պետությունը կաջակցի անպտուղ ընտանիքներին
Համագործակցություն կառավարության համապատասխան ենթակառուցվածքների հետ` երկրում էկոլոգիական իրավիճակը բարելավվելու համար
6. Առաջին անգամ 200 քաղաքացի պետպատվերի շրջանակում անցնելու է արագացված ճառագայթային բուժում
Բժշկագիտության զարգացմանը նպաստող քայլեր, հայ բժիշկների, գիտնականների համար աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծում, ստեղծարար մտքի պահում ՀՀ-ում
7. Իշեմիկ կաթվածի՝ «ինսուլտի» բուժումը կդառնա անվճար. ծրագիրը կգործի առայժմ 2 հիվանդանոցում
Բուժման նորագույն եղանակների և նորագույն տեխնոլոգիաների ներդրում Հայաստանի Հանրապետությունում
8. 2021 թվականից գործելու է համապարփակ բժշկական ապահովագրություն
Համատարած ապահովագրական համակարգի ներդրում` ավելորդ ծախսերը կրճատելու հաշվին
9. Նոր, անվտանգ դրոշմապիտակներ՝ գործողների փոխարեն
Առողջ ապրելակերպի, սպորտի քարոզչություն
10. Նախատեսվում է նաեւ առաջիկայում վերացնել քիմիոթերապիայի եւ ճառագայթային թերապիայի համավճարները
Դեղորայքի շուկայի լրջագույն ուսումնասիրություն և վերահսկողություն
11. Գարդասիլ-4-ի կիրառման տարիքային շեմի ավելացում
Պատվաստանյութերի կիրառման ողջ համակարգի վերանայում
12. Օրգանների փոխպատվաստման իրականացում ՀՀ-ում
Բժշկական տուրիզմի զարգացում
13. Պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձի բարձրացում
Բոլոր բուժաշխատողների աշխատավարձի զգալի բարձրացում, աշխատավարձի ձևավորման ու տրամադրման կարգի հստակեցում և վերահսկողություն
Շարունակելի …
Առողջապահական համակարգի առողջացման համար անհրաժեշտ է իրականացնել ոչ թե կոսմետիկ, այլ համակարգի հիմնահատակ վերափոխում` ներգրավվելով համայն հայության մարդկային և գիտական պոտենցիալը։ Անթույլատրելի է նախկինների գործելաոճի կրկնությունը։
Առողջապահական համակարգի ողջ ներուժը կենտրոնացնելով միայն որոշ նեղ ծրագրերի վրա` մենք չենք կարող կառուցել գործուն համակարգ։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ առաջարկվող ծրագիրում խնդիրներ կան օրենքի, ճշմարտության և իրականության հետ։
Իսկ մենք պարտավոր ենք մեր սերունդներին թողնել կայացած, ամուր և աշխատող առողջապահական համակարգ, որտեղ որոշողը կլինեն ոչ թե քավոր-բաջանաղը, այլ օրենքը, բժշկական բարձրագույն էթիկան և գիտելիքը։
Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան