Մոդել Թալես Կոտան մահացել է՝ ընկնելով հենց պոդիումից վրա։ Դեպքը տեղի է ունեցել բրազիլական Սան Պաուլու քաղաքում՝ նորաձևության շաբաթվա եզրափակիչ օրվա ցուցադրության ժամանակ։ Այս մասին գրում է Folha de São Paulo-ն՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին։
Ի սկզբանե հանդիսատեսը 26-ամյա մոդելի անկումը համարել է որպես շոուի մաս, սակայն նրա մարմինը սկսել է ցնցվել, իսկ բերանից փրփուր է հոսել։
Նրան արագ հոսպիտալացրել են, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։