ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվում են  խորհրդարանական լսումներ:

Քննարկվում է  «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եկամտահարկի հետ կապված հետևյալ հարցն ուղղեց Պողոսյանին.

«Չեք կարծո՞ւմ, որ հարկերը տանելով դեպի սպառողական հարկեր,  խոշոր եկամուտ, օրինակ, 2 մլն և ավել ստացողները տարեկան 18 000 դոլար ավել են շահում քան 150 000 դրամ ստացողները. մենք ի՞նչ ենք անում դրանով»:

Մանրամասները՝ տեսանյութում: