Կառավարության նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նախագծով առաջարկվում է գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման հնարավորություն: Այդ մասին ծանուցելու դեպքում գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատունը կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, դիմելով Զեյնալյանին, ասաց. «Ես վստահ չեմ, որ նպատակը և բովանդակությունը իրար հետ համահունչ են, որովհետև խոսքն այն մասին է, որ կարելի է գրավի բռնագանձման գործընթացը կասեցնել, եթե այլ համարժեք ապահովում ներկայացնի գրավատուն թե վարկառուն, և երկրորդ՝ համարժեք ապահովում՝ ենթադրում ենք դրամական միջոցնե՞ր, թե՞ դատավորները սկսելու են գրավի առարկաները փոխել իրենց որոշումներով, այսինքն, եթե մարդը ասի՝ այս տունս հարմար չի, մյուսն եմ դնում գրավ, դատարանը գրավի ապահովումը փոխելո՞ւ է: Դուք պատկերացնո՞ւմ եք սա ինչ քաոսի կբերի»:
Մանրամասները՝ տեսանյութում