SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 36 CM 687 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 69-ամյա Հովհաննես Այվազյանին:
Վրաերթի ենթարկված Հ. Այվազյանը ճանաչված մտավորական ու լրագրող «ԱրմենՊրես» լրատվական գործակալության խմբագիրն է: Նրան տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: