Life Shot-ի տելեգրամ ալիքը հրապարակել է «Շերեմետևո» օդանավակայանի այրվող ինքնաթիռի այն երեք անդամների լուսանկարները, որոնք փրկել են մարդկանց կյանքերը։ Պարզվել է, որ վախեցած ուղևորներին ինքնաթիռից օգնել են տարհանել երկու աղջիկներն ու տղամարդը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է ուղևորվեր Մոսկվայից Մուրմանսկ, թռիչքից գրեթե անմիջապես վերադարձել է «Շերեմետևո», որտեղ, ինքնաթիռի վայրէջքից հետո, ուղևորները բառացիորեն ցատկել են օդանավից։
Հիշեցնենք, որ ավիաաղետի զոհ են դարձել օդանավի տասը անդամներ, այդ թվում՝ բորտուղեկցորդներից մեկը։