«Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամները բոյկոտեցին ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ»:
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Երևանի Քաղաքապետարանի «Լույս» խմբակցություն ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։
Իր խոսքում Խաժակյանը նշեց, որ բռնություն, բնականաբար, չի եղել, բայց «Իմ քայլի» ավագանու անդամներից մի քանիսը իրենց պահում են, ինչպես Լևոն Իգիթյանը։
Հարցին, թե արդյո՞ք որևէ մեկնաբանություն ստացել են, թե ինչո՞ւ են «Իմ քայլը» ավագանու անդամները բոյկոտել, Խաժակյանը պատասխանեց՝
«Միայն ֆեյսբուքյան իմ գրառմանը Գրիգոր Երիցյանը գրել է՝ ճիշտ ենք արել, այս պահին այսքանը»։
«Մեկնաբանությունը հաստատում է, որ իրենք բոկոտել են»,- եզրափակեց Խաժակյանը։