ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ քաղաքացու հաղարդման փաստով նախապատրաստված նյութերը։ Այս մասինArmdaily.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով ոստիկանությունում նախապատրաստված նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,- ասաց նա։