«Եթե Սերժ Սարգսյանը ասուլիս տա, պետք է պատասխանի այն հարցերին, թե ինչպե՞ս է պատահել, որ հայկական բանակի զինվորը մայկա-տռուսիկ չուներ, բայց իր ընտանիքը օրինական միլիոնատեր էր»,-այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Փաշինյանը։
«Բացառվում է, որ իմ պաշտոնավարման շրջանում իմ որդին դառնա միլիոնատեր։ Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև նախկին այլ պաշտոնյաներ պետք է պատասխանեն, թե ինչպե՞ս են նրանց ընտանիքի անդամները միլիոնատեր դարձել»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ յուրաքանչյուր դոլարի համար պատասխան են տալու։