Այսօրվա թոփ թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր 1 տարվա կառավարումն ամփոփող ասուլիսն էր, որի ընթացքում ներկայացվեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին: Փաստերը վերաբերում էին աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, աշխատատեղերի ստվերից դուրս բերելուն, զինծառայողներին անհրաժեշտ ապրանքներով ապահովելուն, կոռուպցիայի հաղթահարմանը: Ըստ ներկայացված փաստերի՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, քաղաքական հալածյալներ, ԱԺ-ի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ, կառավարության նիստերը դռնբաց են ու հրապարակային և այսպես շարունակ: Շատերի մոտ, իհարկե, դժգոհություն է առաջացրել Փաշինյանի մատնանշած փաստերը՝ հակադրելով դրանց այն փաստը, որ դրանք փաստեր էին ոչնչի մասին: Ըստ նրանց՝ ասուլիսի ընթացքում Փաշինյանի կողմից ոչ մի նոր բան չասվեց:
 
Փաշինյանի ներկայացրած փաստերի շուրջ հումորային բազմաթիվ գրառումներ են կատարվել ֆեյսբուքում: Օգտատերերը սկսել են հումորային գրառումներ կատարել՝ փաստ բառը համադրելով որևէ այլ զավեշտալի իրավիճակի հետ: Գրառումներից մեկում՝ օգտատերն անդրադառնալով փաստ N 81-ին նշում է, որ վարչապետն իր ձեռքբերումն է համարում այն, որ ամուսնությունների թիվը 5%-ով ավելացել է, ամուսնալուծությունների թիվը 17%-ով նվազել. «Հ.Գ. կառավարության մեծ ճիգերի շնորհիվ»:
 
Եվ այսպես՝ ծիծաղաշարժ գրառումները գնալով ավելանում էին՝ «Փաստ N 69՝ պատուհանը դրիիիիմ», «Փաստ համար 1՝ ՄՈՒՏԻԼՈՎԿԱ», «Փաստ #15՝ բանանն էժանացավ, հետո թանկացավ» և այլն: 
 
Ստորև ներկայացնում ենք համացանցից քաղվածք՝