1950թ. մայիսի 9-ին Ռոբեր Շումանը հրապարակեց միացյալ Եվրոպայի մասին իր հայտնի հռչակագիրը, որը գաղափարական հիմք դարձավ Միացյալ Եվրոպայի կառուցման համար:
Այս օրը ամբողջ Եվրոպան նշում է որպես Եվրոպայի օր, քանի որ Եվրոպայի միավորմամբ հիմք դրվեց նոր քաղաքակրթության, որը երաշխավորեց երկարատև խաղաղություն, ժողովուրդների բարեկամություն, տնտեսական և սոցիալական բարեկեցություն:
Հիմնված լինելով համամարդկային արժեքների վրա Միացյալ Եվրոպան, ի դեմս Եվրոպական Միության, դարձավ խաղաղություն ու բարեկեցություն արտահանող միավոր, շահեց շատ ազգերի ու ժողովուդների սերն ու համակրանքը և դարձավ շատ պետությունների ներսում համակարգային բարեփոխումների գեներատորն ու գաղափարական և նյութական աջակիցը:
Հայաստան - ԵՄ հարաբերությունները ունեն գրեթե 3 տասնամյակի պատմություն, որի ընթացքում ԵՄ-ը նախաձեռնել, աջակցել և խրախուսել է արմատական և համակարգային բարեփոխումներին Հայատանի Հանրապետություն, մշտապես կանգնած է եղել Հայաստանի և Հայ ժողովրդի կողքին որպես հուսալի և վստահելի գործընկեր:
Շատերս ենք վայելել Միացյալ Եվրոպան, օգտվել միասնական դրամական միավորից, շրջել պետությունների միջև առանց սահմանային հսկողության, արտահանել արտադրանք և ներմուծել որակյալ ապրանքներ:
Տոնդ շնորհավոր, Եվրոպա