Դիետան բուժական նշանակություն ունի, օգնում է ամրապնդել իմունիտետն ու օրգանիզմը հագեցնել օգտակար նյութերով: Հավասարակշռված ռեժիմը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը, իսկ փոքր չափաբաժինները եւ ցածր կալորիականությունը լավագույնս կանդրադառնան կազմվածքի վրա:

Գարնանային դիետայի սննդակարգ՝ երեք օրվա համար

Առաջին օր

Նախաճաշ. գոլորշիով պատրաստված ձվածեղ (150 գրամ)՝ մաղադանոսով եւ սամիթով, տարեկանի հացի երկու կտոր՝ պանրի բարակ շերտով (40 գրամ), կանաչ թեյ (200 մլ): 
Երկրորդ նախաճաշ. անյուղ ըմպելի յոգուրտ՝ հատապտուղների (250 մլ) հետ հարած:
Ճաշ. հավի մսով ապուր՝ ստեպղինով եւ կանաչիով (միջին չափի ափսեով), տավարի խաշած մսով կոտլետ (150 գրամ), բանջարեղենային աղցան (100 գրամ):
Հետճաշիկ. կտրտած թարմ մրգեր (անանաս, խնձոր, տանձ), հանքային ջուր (250 մլ):
Ընթրիք. հնդկաձավարե ապուր (100 գրամ), խոզի խաշած միս (100 գրամ), 1 լոլիկ, 1 կտոր տարեկանի հաց:
Երկրորդ ընթրիք. բիոկեֆիր (250 մլ):

Երկրորդ օր

Նախաճաշ. կաթով պատրաստված վարսակի փաթիլներ՝ չրով (միջին չափի ափսեով), 1 մանդարին, կանաչ թեյ (200 մլ):
Երկրորդ նախաճաշ. հացի երկու տոստ՝ անյուղ ձկան շերտիկով, սամիթ, սեւ թեյ (200 մլ):
Ճաշ. բորշչ (միջին չափի ափսե), տարեկանի հաց (2 կտոր), 1 նեկտարին:
Հետճաշիկ. ցածր յուղայնությամբ կեֆիր (250 մլ), 2 փոքր դիետիկ կրեկեր:
Ընթրիք. հավով եւ բանջարեղենով ռագու (200 մգ), հանքային ջուր (150 մլ):
Երկրորդ ընթրիք. մրգային աղցան՝ նարինջ, բանան, ելակ (150 գրամ):

Երրորդ օր

Նախաճաշ. երկու խաշած ձու, սուրճ (200 մլ), 1 խնձոր:
Երկրորդ նախաճաշ. կաթնաշոռով եւ չամիչով թխվածք (200 գրամ), կանաչ թեյ (200 մլ).
Ճաշ. լոբով ապուր (ստանդարտ ափսե), երկու տոստ՝ պանրի բարակ շերտով, 3 սալոր:
Հետճաշիկ. մրգային ժելե (ժելատին, թարմ կամ սառեցված հատապտուղներ), սեւ թեյ (250 մլ):
Ընթրիք. ջեռոցում տապակված ձուկ (150 գրամ), աղցան ստեպղինով, խնձորով ու կաղամբով (150 գրամ), խնձորի հյութ (150 մլ):
Երկրորդ ընթրիք. ցածր յուղայնությամբ սերուցք (250 մլ):