1400 տարվա ընթացքում Լոնդոնի արվարձաններից մեկում հնագույն դամբարանատեղին, պահելով իր թագավորական գաղտնիքները, մնացել է չբացահայտված եւ չուսումնասիրված, հաղորդում է Science Alert-ը:
Սակայն մի օր այդ տարածքում ճանապարհի վերանորոգմամբ զբաղվող աշխատողներն անսպասելիորեն հայտնաբերել են այդ եզակի դամբարանատեղին:
Ժամանակի ընթացքում պեղումներ կատարելիս գիտնականները հայտնաբերել են նաեւ ոսկե քնար, մետաղադրամներ, ճարմանդ, ինչպես նաեւ այնպիսի առարկաներ, ինչպիսիք են բաժակներն ու շշերը:
Արտեֆակտների վերլուծությունը թույլ է տվել հնագետներին ենթադրել, որ այդտեղ թաղված է եղել անգլոսաքս արքայազն՝ չնայած նրա մարմինն արդեն քայքայվել էր այդ տեղանքում հողի բարձր թթվայնության պատճառով: