Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող ակցիաներին ներկա են նաև Մարտի 1-ի զոհերի հայրերը։ Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է տեսնելու վիճակը։ Ֆարմանյանին զայրացրեց լրագրողի այն հարցը, թե բարիկադների ո՞ր կողմում է լինելու։
«Ձեր կարծիքով, ո՞ր կողմում եմ, ո՞նց եք էդ հարցը տալիս»,- ասաց Ֆարմանյանը:
Այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան, Ֆարմանյանն ասաց. «Չլսե՞նք, տեսնենք՝ ինչ են ասում, ինչ են խոսում, դատի ընթացքում կերևա, հիմա ես ի՞նչ ասեմ՝ առանց տեսնելու։ Ով է հրաման տվել՝ կպարզվի, բոլորն էլ կհանգստանան, տասը տարի մեր վիճակն էս է»։
Անդրադառնալով Քոչարյանի աջակիցների այն խոսքին, թե այս ամենն ապօրինի է, Ֆարմանյանն ասաց, որ դատարանը կորոշի ապօրինի է, թե ոչ։ «Փաստն էն է, որ հանրապետության նախագահն ինքն է եղել»,- եզրափակեց Վաչագան Ֆարմանյանը։