Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա ասուլիսի ժամանակ դժգոհեց, որ ավագանին իրենց չի աջակցում:

«Եթե իմ իրավասության տակ գտնվող աշխատողները մինչև 23:00 աշխատում են և մեկ էլ հեռուստատեսությամբ լսում են անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ և այն բանի հետ, որ մի քանի կոպեկ պետք է աշխատավարձին ավելանա՝ այդքան էլ ազնիվ չէ: 

Ես մի բան պետք է ասեմ. չզարմանաք,  եթե իմ աշխատակիցների աշխատավարձը մոտ ապագայում չբարձրանա՝ ես նրանց ժամը 6-ից հետո ուղարկելու եմ տուն, էլ չեմ ասում շաբաթ-կիրակիների մասին: Դա ընդունեք որպես նախազգուշացում: Շատ տգեղ խոսակցություններ են գնում աշխատավարձերի հետ կապված, Ոչ ոք մեզնից չի եկել քաղաքապետարան՝ հարստանալու համար»,– ասաց Մեսչյանը:

Մեսչյանը նշեց, որ իրենք փորձում են հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին, և իրենք էլ իրավունք ունեն բարոյական աջակցություն պահանջել: