ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել համացանցի իր էջում' կից հրապարակելով տեսանյութ Պեկինից: «Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին՝ ասիական մշակութային փառատոնում»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա են Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովի գալա համերգին, որը տեղի է ունենում Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը: