ՀՀ կառավարությունը որոշեց գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ պատճառով չզրկել սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Կառավարության մայիսի 16-ի նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Համաձայն նախագծի` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող է համարվում այն քաղաքացին, որը կատարում է օրինակ` նախացանքային բերքահավաքի, և հետբերքահավաքի, գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքի աշխատանքներ, և այդ աշխատանքը կատարելու համար գործատուի հետ կնքել է սեզոնային աշխատանքային պայմանագիր: Նախագծի ընդունմամբ` սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներն այդ պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից»,- ասաց Բաթոյանը:
Նախարարը նշեց, որ նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: