Թել Ավիվում կայացած «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակչում առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը՝ «Walking Out» երգով։ Թեև նա հիանալի ելույթ ունեցավ, սակայն չհաջողվեց հայտնվել եզրափակչում, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 18-ին։
Քվեարկության արդյունքում 10 մասնակից երկրներ անցան եզրափակիչ․ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեցարիա, Մալթա։