Թել Ավիվում երեկ ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակիչը։ Առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը՝ «Walking Out» երգով։ Նա հիանալի ելույթ ունեցավ, սակայն չկար այն 10 մասնակիցների ցանկում, ովքեր անցան եզրափակիչ։
Մրցույթի ավարտից հետո Հայկոն անդրադարձել է նրա կատարմանը։
Դու այնքան լավն էիր, որ քեզանից հետո ոչ ոքի էլ չկարողացա լսել։ Մենք քեզ սիրում ենք, ամեն ինչ սուպեր էր, բրավո ողջ թիմին- գրել է երգիչը։