Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Օլիմպ» մարզադահլիճում այսօր անցկացվում է ըմբշամարտի մրցաշար, որի կազմակերպիչն է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը։ 

Մրցաշարը թիմային ձևաչափով է որին ամեն թիմից մասնակցում է մեկ ըմբիշ: 4 զույգ մրցում է ազատ ոճում, 9 զույգ` հունահռոմեական ոճում և 5 զույգ` գրեփլինգում:

Առաջին հերթին մասնակցում են հայտնի ըմբիշներ, որոնք որևէ կապ ունեն Կրասնոդարի ըմբշամարտի դպրոցի հետ:

Երկարատև դադարից հետո այս մրցաշարի շրջանակում գորգ է վերադարձել հայ մարզիկ Միհրան Հարությունյանը: Մեր ըմբիշը կարողացել է հաղթական վերադարձ ունենալ՝ 10-0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Կարդաշին:

Հավելենք, որ մրցաշարին է մասնակցել նաև ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, որը 8-3 հաշվով հաղթել է հունգարացի Աշարին:

Աղբյուրը՝ armsport.am