Այսօր՝ մայիսի 18-ին Երևանի Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց անձնական երաշխավորությամբ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ քոչարյանի խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից մինչև նախաքննության ավարտը:
Դատարանի դիմաց արդեն մի քանի օր երկրորդ նախագահի դեմ պայքարող և ցմահ դատապարտում պահանջող խումբը որոշման հրապարակումից հետո ակցիան դարձրեց քայլերթ։
Նրանք քայլում են Նոր Նորքից դեպի Մյասնիկյան պողոտա։