Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիտարկում է կառավարության կազմում փոփոխությունների հավանականությունը, որի արդյունքում կարող են պաշտոնազրկվել էկոնոմիկայի եւ կրթության նախարարները, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Bild am Sonntag-ին:

Պարբերականի տվյալներով՝ այդկերպ Մերկելը փորձում է կառավարել երկիրը Գերմանիայի կանցլերի պաշտոնում մինչեւ չորրորդ ժամկետի ավարտը:

Նշվում է, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Մերկելը կարող է փոխանցել իր լիազորությունները Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Անագրետ Քրամփ-Քարենբաուերին:

Հոդվածի հեղինակները գտնում են, որ եթե ընտրությունների արդյունքում պահպանողականները ձայներ կորցնեն, ապա Մերկելը ստիպված կլինի դիմել կառավարության կազմի փոփոխություններին վարկանիշերը բարելավելու համար: