Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում է կատարել, նշելով, որ սկսում է հեղափոխության երկրորդ փուլը և հորդորել է բոլորին վաղ առավոտից փակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:
Դատական համակարգում կարծես թե արդեն խուճապ է և վարչապետի հայտարարությունն այդքան էլ լավ չի ընդունվել:
Armdaily.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանից, սակայն նա իմանալով, որ լրագրող է իրեն զանգահարում, ասաց, որ չի կարող խոսել որևէ բանի մասին, քանի որ նիստի է: Այս խոսքերից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը և հնարավորություն չունեցանք ճշտելու՝ արդյո՞ք նիստը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու հորդորի հետ:
Մեզ հաջողվեց ճշտել, որ ԲԴԽ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու վարչապետի հորդորը: