Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն առաջարկում է նորածնի անունը միասին որոշել։

 

 «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում» օրեր առաջ ծնվել է երկրորդ ձագը։ Այս մասին տեղեկանում ենք Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի Facebook սոցիալական կայքի պաշտոնական էջից։

 

«Աղջիկ ենք ունեցել։ Նա առողջ է ու ժիր»,–հայտնում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից։

Ի դեպ, նորածին եղջերուի եղբոր անունը Դիլի է, իսկ թե ինչ անուն կստանա նորածինը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն առաջարկում է միասին որոշել։

 

Տեսանյութը՝ այստեղ: