Այսօրվա՝ մայիսի 22-ի Երևանի ավագանու նիստի սկզբում «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն օրակարգից դուրս մի դիտարկում արեց, որը կապված էր Արամի 23-ին:
«Բանն այնն է, որ ես մտահոգություն ունեմ, որ կրկին ամիսներ անց մենք մի քանի պետական մարմինների միջև պետական կոմունիկացիայի խնդրի պատճառով կրկին հնարավոր է կորուստ ունենանք, և ես չէի ցանկանա, որ մենք գնդակը համարենք, որ փոխանցված է մեկ այլ գերատեսչության: Խնդիրն ընթացքի մեջ չէ, որ համարենք շինարարական աշխատանքները կսկսեն լուծվել»,-ասաց Խաժակյանը:
Խաժակյանի մտահոգությանն ի պատասխան քաղաքապետն ասաց. «Քաղաքապետարանը արել է ամեն ինչ, ինչ հնարավոր է իր լիազորությունների շրջանակներում, որովհետև լիազորություններից դուրս մենք չենք կարող գործել: Ավելին՝ լիազորություններից դուրս ենք գործել և զբաղվել ենք այն գործով, որով քաղաքապետարանը չպետք է զբաղվի:
Մանրամասները՝ տեսանյութում: