Վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունները, բանակի զինումը տարբեր զինամթերքներով և ադրբեջանցի զինվորների հայտարարությունը, թե իրենց հաջորդ կանգառը Շուշին է, պատճառ են դարձել քննարկումների, որոնց համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ։

-Տիկին Պողոսյան, վերջին շրջանում քննարկվում է, որ ադրբեջանական կողմից կա պատերազմի նոր սպառնալիք։ Դո՞ւք տեսնում եք նման վտանգ։

-Նմանատիպ հայտարարությունները և ֆլեշմոբերը 80-ական թվակններից մինչև հիմա շարունկավում են։ Դա իրենց ոճի մեջ է և իրենց պարագայում դա նորմալ է։ Կան մարդիկ, ովքեր տարածում են պատերազմի սպառնալիքի և այլ ապատեղեկատվություններ, խորհուրդ կտամ նայել վերջին մեկ տարվա ստատիստիկ թվերը, որ վերջին 10 տրվա մեջ Հայաստանը աննախադեպ խաղաղ վիճակում է գտնվում և ամենաքիչ կրակոցներն են եղել, և այդ թվերը ավելի քան խոսուն են։ Վտանգ չկա, դա շատ տգեղ  ապատեղեկատվություն է։ Իրենց պետք է ուղղեք հարց, թե ինչ միտումներով են նման տեղեկություններ տարածում հասարակության մեջ։ Այս պահին ես բացարձակ ոչ մի վտանգ չեմ տեսնում, ավելին ես վստահում եմ ՀՀ պաշտպանության նախարարին, ես գիտեմ, թե մենք ինչ ուժեղ նախարար ունենք, ով ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ Կրկին կոչ եմ անում նայել ստատիստիկ թվերը։

- Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին դեռ շարունակվում է քաղաքական հակառակորդներ փնտրելու գործընթացը, և շեշտը դրված է ավելի շատ ներքին հակառակորդների հետ հարցրերը պարզելու վրա, քան արտաքին։

-Հայաստանը միշտ ուշադիր է հակառակորդ պետության քայլերին և զորավարժություններին, այդ ամենը կատարվում է նաև մեզ մոտ։ Չկա այնպիսի բան, որ որևէ վարկյանն բաց է թողնվել կամ աչքաթող է արվել Հայաստանի թե՛ սպառազինությունը, թե՛ զորավարժությունները։ Արտաքին քաղաքականության հարցում ես կարծում եմ, որ մենք բավականին շատ լավ քաղաքականություն ենք վարում։ Արցախը բանակցային սեղան բերելը շատ ճիշտ քաղաքականություն է։ Բայց այդ ամենը չի նշանակում, որ եթե մենք հակառակորդ պետության հետ գտնվում ենք որևէ կարգվիճակում, պետք է դադարենք ներքին կարգուկանոն, օրինականություն հաստատել, արդարություն և արդարադատություն կառուցել։ Մեկը մյուսին չխանգարող, զուգահեռ գնացող գործընթացներ են։ Ուզում եմ նշել, որ վերջին 20 տարում մեզ այնքան են կեղծ օրակարգով խեղտել, որ տեսեք դուք չըմբոստանաք ներքին թալանի դեմ, որովհետև մենք հակառակորդ ունենք, պատերազմի սպառնալիք ունենք։ Դա կեղծ օրակարգ է եղել և այդ օրակարգով տասնյակ տարիներ մարդկանց փորձել են հնազանդ պահել, բայց նման բան այլևս չի կարող լինել։ Նորից եմ կրկնում, որ ես վստահում եմ Դավիթ Տոնոյանին։ Կարծում եմ ներսում էլ մենք պետք է անենք մեր գործը, որը մեր ուսերին է դրված։

-Անդրադառնանք նաև այն հարցին, որ վարչապետի հրահանգով ԱԺ-ում պետք է ձևավորվի ապրիլյան պատերազմի հարցը քննող հանձնաժողով։ Ի՞նչ ձևով է այն աշխատելու և ովքե՞ր են լինելու հանձնաժողովի կազմում։

-Օրենքի և կանոնակարգի համաձայն այդ հանձնաժողովը պետք է լինի հենց պաշտպանության հանձնաժողովի ամբողջական կազմը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների  ներկայացուցիչները։ Քննվելու են գործեր, որոնք ամենայն հավանականությամբ պետական գաղտնիք են պարունակում, ինչի հետ առնչվելու հետ մենք ստորագրություն ենք տվել և թուլատվություն ենք ստացել այդ գործընթացներին մասնակցելու։ Դիմումն արդեն ներկայացված է, կարծում եմ գալիք քառօրյա նստերի ժամանակ կքննարկվի և հանձնաժողովի ստեղծման գործընթացը կսկսվի։ Քննիչ հանձնաժողովը ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։

-Ո՞ր կառույցի կողմից է ձեզ տրամադրվելու այդ օրերի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան։

-Անկեղծ ասած շատ մանրամասներ չգիտեմ, քանի որ Անդրանիկ Քոչարյանի հետ չենք կարողացել քննարկել, քանի որ նա գործուղման էր։ Դեռ չեմ կարող ասել, թե գործընթացները որ ուղղությամբ կարող են սկսվել։ Բայց միանշանակ այդ բոլոր տեղեկությունները տրամադրվելու են քննիչ հանձնաժողովին։