Մեծ Բրիտանիայի «Տրանսպորտային ոլորտի աշխատակիցների արհմիությունը» (TSSA) ահազանգում է Թուրքիայում կատարվող բռնարարքների ու խոշտանգումների մասին:
Արհմիության ներկայացուցիչ Ջեյսոն Թուրվեյը համացանցում կոչ է արել միջազգային հանրությանը ազդել Թուրքիայի վրա ու դադարեցնել տալ այնտեղ շարունակվող խոշտանգումները:
Նա համացանցում տարածել է մի տեսանյութ, թե ինչպես են Թուրքիայի Հալֆեթի շրջանում մարդկանց ձերբակալում և բռնություն գործադրում նրանց վրա, այդ թվում տարեցների ու երեխաների:
«Թուրքիայում պետք է իսկույն վերջ դրվի խոշտանգումների պրակտիկային: Թուրքիայի իրավապահները խոշտանգում են 13 տարեկան երեխաներին: Դիմում եմ միջազգային հանրությանը: Թուրքիայի հետ ձեր հարաբերությունները կասեցրեք ու ստիպեք այդ երկրին դադարեցնել սեփական քաղաքացիներին բռնության ենթարկելը»,- գրել է Ջեյսոն Թորվեյը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Շանլըուրֆա նահանգի Հալֆեթիի շրջանում բախում էր տեղի ունեցել ոստիկանության և քաղաքացիների միջև, ինչի հետևանքով զոհվել էր մեկ ոստիկան և 2 քաղաքացի: Ավելի քան 60 քաղաքացի բերման էր ենթարկվել ոստիկանություն: Հարցաքննության ընթացքում բերման ենթարկված քաղաքացիները խոշտանգումների էին ենթարկվել: Նրանց մեծ մասը լուրջ վնասվածքներ էր ստացել գլխի, ոտքերի և ձեռքերի շրջանում:
Աղբյուր` ermenihaber.am