Այս օրերին համացանցում շրջանառվող լուրերի համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով ծառայում է Արցախում, տեղափոխվել է Երևանի զորամասերից մեկը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինվորները մշտապես տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ. «ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»,- ասաց նա։
Հարցին՝ քանի՞ օրով է Աշոտ Փաշինյանը տեղափոխվել Երևան, Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել. «Զինծառայողները շատ տարբեր օրերով են գալիս»,- նշեց նա: