Հայաստանի սահմանապահ համայնքների վերջին զանգը նշող տասնյակ շրջանավարտներ ՀՀ վարչապետի հրավերով հյուրընկալվել են կառավարական ամառանոցում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին վերջին զանգի առիթով և հավաստիացրեց, որ նրանց համար Նոր Հայաստանում ստեղծվելու են ապրել ու արարելու բոլոր հնարավորությունները:
«Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն իրենց կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում, նրանց համար ՀՀ-ում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդներ երկիր: Մենք այդ տաղանդներով պետք է մեր երկիրը շենացնենք ու զարգացնենք: Բոլորիդ շնորհավորում եմ: Գիտեմ, որ քեֆ եք անում, ուրախանում եք: Հուսով եմ` անում եք ամեն ինչ ճիշտ և այնպես եք անում, որ տհաճ միջադեպեր տեղի չունենան»,- ասաց Փաշինյանը: