ՀՀ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում մայիսի 24-ին հնչել է վերջին զանգն ու կազմակերպվել են «Վերջին դաս»-ի միջոցառումներ: Երևանի 108 միջնակարգ դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Շրջանավարտներն ամփոփում են 12-ամյա իրենց անցած ուղին ու շնորհակալություն հայտնում ուսուցիչներին՝ հոգատարության ու փոխանցած գիտելիքի համար:
Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել ձեռքբերումներ ու խորհուրդ տվել կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվել արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որոնք սերմանել են նրանց ուսուցիչները»,- նշված է հաղորդագրության մեջ: