Իտալիայի Թուրին քաղաքի Molinette Hospital բժշկական կենտրոնում բժիշկներին հաջողվել է հաջողությամբ պացիենտի սրտից հանել արբալետի նետը:
Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ 47-ամյա տղամարդը, ում անունը չի հրապարակվում, Թուրինի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով: Բժիշկները ստիպված էին շտապ վիրահատություն կատարել, որի ժամանակ դուրս են բերել օտար մարմին:
Բժիշկներն այս դեպքը նկարագրել են որպես չափազանց հազվադեպ, քանի որ նետը 30 սմ խրվել էր պացիենտի սրտի մեջ: Նետի սուր ծայրը դիպել էր ձախ փորոքին՝ սրտի կարեւորագույն խորշերից մեկը, եւ անցել թոքի միջով, ընդ որում՝ ակնթարթային մահ չառաջացնելով:
Բժիշկները հեռացման գործողությունը բարդ են որակել, քանի որ նետի դուրսբերումը կարող էր առաջացնել անվերահսկելի արյունահոսություն: Սակայն հաջողվել է տղամարդուն փրկել, եւ հիմա նրա վիճակը կայուն է գնահատվում:
Ինչպես է նետն ընկել տղամարդու սրտի մեջ, չի հստակեցվում: Բժիշկները ենթադրում են, որ հնարավոր է՝ արբալետով զբաղվել է եւ ինքն է պատահաբար կրակել իրեն:
Աղբյուր՝ med.news.am