Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերադարձել է քաղաքականություն: Նա Եվրախորհրդարանի ընտրություններում ստացել է 557 000 ձայն՝ դառնալով կուսակցության ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին գլխավորում է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունը իսկ 2013թ.-ին իրեն պատկանող ընկերության ֆինանսական խարդախությունների պատճառով դատարանը արգելել էր պետական պաշտոններ զբաղեցնել և իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում: