Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքը.

«1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի և ուժի շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու ցանկությունը։

Մայիսյան այս գեղեցիկ տոնի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ բոլորիս մաղթում եմ առաջ շարժվելու, մեզ հասած երջանկությունն ամուր պահելու ձգտում։ Այս օրը առիթ է ևս մեկ անգամ վերաարժևորելու, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու կարևորությունը։

Մեր հայրենակիցներին մաղթում եմ առողջություն և հավատ՝ վառ ապագայի նկատմամբ»։