Վատիկանում կրուիզային ցուցադրության ընթացքում Gucci-ն ներկայացրել է զգեստ, որի փեշին պատկերված են կանացի սեռական օրգանները։ Նոր զգեստի լուսանկարն իտալական նորաձեւության տունը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Ապրանքանիշը ներկայացրել է կրեմագույն զգեստը, որի վրա փայլերով եւ ուլունքներով կարված են արգանդ եւ ձվարաններ։ Լուսանկարի մեկնաբանություններում նշվում է, որ ապրանքանիշի սռեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն այդ կերպ հանդես է եկել ընդդեմ հղիության արհեստական ընդհատումներն արգելող օրենքների, որոնք ընդունվել են ԱՄՆ մի քանի նահագներում։
2013թ.-ին Gucci-ն Սալմա Հայեքի եւ Բեյոնսեի հետ հիմնել է Chime for change-ը՝ ոչ կոմերցիոն կազմակերպություն, որը զբաղվում է միջոցների հավաքմամբ՝ օգնելու համար կանանց գենդերային հավասարության համար պայքարում։ Ապրանքանիշն ամբողջ աշխարհում ֆինանսավորում է նաեւ տարբեր նախագծեր հօգուտ սեռական եւ վերարտադրողական իրավունքների, մայրական առողջության եւ անհատական ընտրության ազատության։
Ավելի վաղ ամերիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին մերկացել էր՝ հանդես գալով ըննդեմ հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենքի Ալաբամայում։ 27-ամյա Ռատակովսկին լուսանկարում ձեռքերով ծածկել էր կուրծքը։
Աղբյուրը՝ NEWS.am