Դերասանուհի Անի Երանյանը կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին դասական կերպարում է, նա սեւ պիջակ է կրում եւ նուրբ աքսեսուարներ է կրում։ Անի Երանյանն արտահայտիչ դիմահարդարում է ընտրել։ «Սահմանները, ինչպես եւ վախերը, ամենից հաճախ պարզապես պատրանքներ են»,- մեկնաբանություններում գրել է նա։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա ջերմ շնորհավորել էր հայրկին ծննդյան օրվա առթիվ։ «Այս լուսանկարն ավելի քան 10 տարեկան է... Բայց կարծես երեկ լիներ... Ժամանակը թռչում է, եւ ինձ թվում է՝ չեմ հասցնում վայելել ծնողներիս։ Այո՛, մենք նույն քաղաքում ենք ապրում, բայց, ցավոք, կրկին հազվադեպ ենք հանդիպում... Վազում ենք, շտապում, չենք հասցնում... Տխրում ես, երբ խորամուխ ես լինում իրադրությանը...

Աստված քեզ առողջություն եւ երկար տարիների կյանք տա, հայրիկ։ Դու իմ իդեալական հայրն ես։ Ինչպես ասում են, «ծնողներին չեն ընտրում»։ Բայց եթե այդպիսի հնարավորություն լիներ, ես, ամեն դեպքում,կընտրեի ձեզ։ Ծնունդդ շնորհավոր, իմ թանկ ու մտերիմ մարդ։ Միշտ հիշում եմ քո մասին, փայփայում եւ երբեք չեմ թողնի։ Եվ դու ինձ մի թող։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել էր նա։

Աղբյուրը՝  NEWS.am