Հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ՝ «Իրացման գոտիներ՝ առկա խնդիրներ եւ հնարավոր լուծումներ» խորագրով:
Լսումների նպատակն է բազմակողմանի քննարկման առարկա դարձնել Երեւան քաղաքի իրացված եւ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների՝ տարիների ընթացքում լուծում չստացած խնդիրները:
Խորհրդարանական լսումներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ հունիսի 5-ը՝ ժամը 18:00-ը՝ զանգահարելով 011-513-690 հեռախոսահամարով: