Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց անձնական ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է և թափված ավազով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները՝ հարսը, փեսան և հարսնաքույրը, մեկնում էին Սևան, որտեղ տեղի էր ունենալու հարս ու փեսայի հարսանեկան արարողությունը։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: