Այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում շարունակվում է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդման քննարկումը: Պատգամավորները Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի զեկույցի վերաբերյալ ելույթներ են ունենում։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց․ «Ես հասկանում եմ, որ իմ հարգարժան գործընկերները՝ նախկինում ընդդիմադիր լրագրողներ Բաբկեն Թունյանը և Հայկ Գևորգյանը կաշկանդված են քննադատելու Արթուր Ջավադյանին, բայց ասեմ, որ վերջին օրերին ուշի-ուշով վերընթերցում էի 2008, 2009, 2010 թվականներին նրանց կողմից գրված շատ հետաքրքիր հոդվածները»։