«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալեց լեգենդար «Deep Purple»-ի վոկալիստ Իէն Գիլանին, «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիին և Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիին: Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia բարեգործական ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: «Նարեկացի» արվեստի միությունը՝ «Նարեկացի» նվագախմբի մասնակցությամբ, մեծ սիրով և ոգևորությամբ ընդունեց աշխարհահռչակ երաժիշտներին և հյուրերին, ովքեր Հայաստան էին ժամանել տոնելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը: Հյուրերին իր խոսքն ուղղեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ դուք այստեղ եք: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ձեզ՝ Հայաստանում ծավալած բարեգործական գործունեության համար: «Նարեկացի» արվեստի միության առաքելության հիմքը սերն ու նվիրումն է, և մենք ուրախ ենք, որ դուք ևս այդ արժեքներով եք առաջնորդվում: «Նարեկացի» արվեստի միությունն իր երախտագիտությունն է ցանկանում հայտնել ձեզ երաժշտության միջոցով»,-նշեց Նարեկ Հարությունյանը:

ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանի ելույթից հետո «Նարեկացի» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ, իր երաժշտական անակնկալը մատուցեց հյուրերին՝ կատարելով «Smoke on the Water» և «She's Gone» երգերի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով: Հյուրերը երաժշտական անակնկալից չափազանց տպավորված էին: Նվագախմբի համերգային կատարումների ավարտից հետո Իէն Գիլանն ու Թոնի Այոմին իրենց հիացմունքը հայտնեցին երիտասարդ երաժիշտների կատարողական բարձր մակարդակի վերաբերյալ:

Չնայած հյուրերի շտապողականությանը, ներկաները կարողացան լուսանկարվել սիրելի երաժիշտների հետ՝ անմահացնելով այդ հիշարժան պահերը: Հատուկ շնորհակալություն Mediamax ընկերությանը՝ երաժիշտների և հյուրերի այցը «Նարեկացի» արվեստի միություն կազմակերպելու համար:

На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят

На данном изображении может находиться: 5 человек, люди сидят

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят и в помещении

На данном изображении может находиться: 8 человек, обувь и в помещении