ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի ծառայողները բացահայտել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների բաժնի գլխավոր տեսուչի ապօրինությունները:
«Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ գլխավոր տեսուչը 2013-2019 թվականներին Գյումրիում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից, որոնք գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունը չարձանագրելու համար որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: