«Վինտաժ» խմբի մենակատար Աննա Պլետնյովան տառապում է դիսսոցիատիվ ինքնության խանգարմամբ, հայտնում է StarHit-ը։
Երգչուհին, ելույթ ունենալով բեմում, հաճախ է խախտում անվտանգության կանոնները։ Շաբաթ օրը Աննա Պլետնյովան եւ Ալեքսեյ Ռոմանոֆը «Известия Холл» ակումբում ներկայացրել են «Ուժեղ աղջիկ» հեղինակային շոուն, եւ արիստը «Роман» երգի կատարման ընթացքում բեմից ցատկել է մարդկանց բազմության մեջ։
Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, սակայն վոկալիստը գոհ էր երկրպագուների հետ շփումից, որոնք նրան բեմից հեռացրել են 20 մետր։ Անվտանգության աշխատակիցները վրդովված էին, քանի որ չէին կարող ազդել տեղի ունեցողի վրա, սակայն «Վինտաժ»-ի մենակատարը ձեւացրել է, թե ամեն ինչ կարգին է եւ անձամբ է շփվել հանդիսատեսի հետ։ «Իսկ այժմ ինձ իմ տեղը վերադարձրեք»,- երգի ավարտից հետո հայտարարել է երգչուհին։
Աննան համերգը շարունակել է, կարծես ոչինչ տեղի չի ունեցել՝ անկախ անվտանգության ծառայության աշխատակիցների զարմանքից։ Տեղեկատվություն է հայտնվել, որ երգչուհու վարքագիծը վաղուց շոկի չի ենթարկում ելույթների կազմակերպիչներին, որոնք գիտեն նրա հիվանդության մասին։ Պլետնյովան ոչ միշտ կարող է բացատրել՝ ինչու է ոչ ադեկվատ քայլեր անում, քանի որ պարզապես չի հիշում՝ ինչ է իր հետ տեղի ունեցել բեմում. արտիստը տառապում է դիսսոցիատիվ ինքնության խանգարմամբ։
Հնարավոր խնդիրներից խուսափելու համար «Վինտաժ» խմբի ադմինիստրացիան յուրաքանչյուր ելույթից առաջ ստիպված է միջոցառման կազմակերպիչներին զգուշացնել երգչուհու ախտորոշման մասին։ Ակումբի եւ խմբի միջեւ ցանկացած պայմանագրի կցվում է տեղեկանքը, որն Աննային տրվել է հոգեբույժների կողմից։
Բժշկի կողմից դուրս գրված փաստաթղթում ասվում է, որ Պլետնյովան պատասխանատվություն չի կրում եւ ոչ ադեկվատ եւ նույնիսկ ոչ օրինական գործողությունների համար, որոնք կատարվում են ելույթների ընթացքում։ Տեղեկանքը հաստատել է հոգեբանության եւ նարկոլոգիայի բժշկական կենտրոնի տնօրենը՝ նշելով, որ այն անժամկետ է, ինչը նշանակում է, որ թարմացման եւ լրացուցիչ հաստատման կարիք չունի։
Հայտնի չէ՝ որքան ժամանակ է Աննայի մոտ անձի երկվություն առկա, քանի որ նախկինում նրա հիվանդության մասին չի բարձրաձայնվել։ Ախտորոշումը կարող է լրջորեն ազսել արտիստի անձնական եւ մասնագիտական կյանքի վրա։
Աղբյուրը՝ NEWS.am