Ես նման բան չեմ ասել. Shantnews.am-ի հաղորդմամբ՝ այսպես է արձագանքել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար ածելու սահմանադրականության վերաբերյալ իր հարցին թեկնածուի կողմից սպառիչ պատասխան չէր ստացել:

«Մի դեպքում ասաց, որ ինքը գտնում է, որ իսկապես սխալ է, Սահմանադրության համապատասխան չէ փակել դատարանների դռները, կազմալուծել դատարանների աշխատանքը… բայց նաև ասաց, որ ինքը չի գտնում, որ այստեղ եղել է հանձնարարական, այստեղ եղել է կոչ…» ,- ասել էր պատգամավորը:

Վահե Գրիգորյանը, ի պատասխան լրագրողների հարցին, հայտարարել է, որ իր համար անընդունելի է փակ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ հայտարարություններ անելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: