ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհուն երախտագիտության մեդալով պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել:

«Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացրեցի տիկին Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել: