«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ մենք վաղվանից ազդարարում ենք մեր փողոցային ակցիաների մեկնարկը: Վաղը ժամը 16:30-17:00ն կսկսենք մեր առաջին խորհրդանշական ակցիան Բ26-ի դիմաց: Մեր ակցիաները իրենց բնույթով շատ հետաքրքիր և ստեղծարար են լինելու և ուղղակիորեն միտված են լինելու երկրում գոյություն չունեցող քաղհասրակության ստեղծմանը:
Վստահ եմ, որ քաղաքական ծաղրը, խիստ թիրախային ու բարի ակցիաները մեր քաղաքացիներին կօգնեն ավելի արագ և ավելի մատչելի պատկերացնել երկրում ստեղծված խայտառակ աբսուրդային վիճակը:
Հ.Գ. Մեր անդրանիկ ակցիային միանալ ցանկացողները հանգիստ կարող են կապվել իմ կամ antifake.am էջի հետ»: