Միջադեպը, որը գրավել է մամուլի ուշադրությունը, տեղի է ունեցել օրերս նախքան Մոսկվա-Ռիգա գնացքի մեկնելը, որում երգչուհին եղել է ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի ուղեկցությամբ։

 

Արտիստի մեկնումը տեսագրել են նրա ստեղծագործության երկրպագուները, որոնք հետագայում այն հրապարակել են համացանցում։ Ռուսական երկաթուղիներում խոստացել են ստուգում անցկացնել ու պարզել՝ աշխատակիցներից ով է թույլատրել անձնական ավտոտրանսպորտի ելքը կառամառույցի տեխնիկական հատված։

 

В окружении Пугачевой рассказали подробности поездки на лимузине по перрону Рижского вокзала

«Մենք ժամանել ենք գնացքի մեկնելուց մեկ ժամ առաջ, երբ ուղեւորներից ոչ ոք դեռ չկար։ Ալլա Բորիսովնան կարող էր հրաշալիորեն տեղ հասնել ոտքով, խնդիրը նա չէ։ Մինչ այդ մեր «Գազել»-ը ճամպրունկերով է եկել, քանի որ Ռիժսկի կայարանում բեռնակիրներ չկան։ Մենք տեխնիկական տարածքում էինք, որտեղ չէինք կարող խանգարել ոչ ոքի»,- հայտարարել է Պուգաչովայի ներկայացուցիչը։

 

Картинки по запросу пугачева на перроне

 

Ալլա Պուգաչովայի մեկնումը մեկնաբանողները երկու ճամբարի են բաժանվել. նրանց մի մասը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ արտիստին թույլ են տվել վագոնին մոտենալ, իսկ մյուսները կարծում են, որ օրենքը բոլորի համար մեկն է, եւ այս դեպքում ստեղծագործական վաստակը նշանակություն չունի։