ՌԴ Կրասնոդար քաղաքում բնակվող դեռահաս Վլադիսլավ Զանեգինը Minecraft-ով կառուցել է իր հայրենի քաղքի կրկնօրինակը: Նա հրապարակել է իր տարօրինակ նախագծի տեսանյութը համացանցում:
Կրասնոդարի «պիքսելային» կառուցումը Վլադիսլավը սկսել է դեռևս 2015 թվականից և երկու տարի է պահանջվել աշխատանքը վերջացնելու համար:
«Գաղափարը հղացել է 2015 թվականին, պատահական: Ես տեսա Մոսկվան Minecraft-ով: Փնտրեցի Կրասնոդարը և չգտա, այդ պատճառով էլ որոշեցի ինքս կառուցել: Ի սկզբանե ուզում էի միայն մարզադաշտը, հետո ամբողջ քաղաքը ստացվեց: բոլոր օբեյկտները հիշողությամբ եմ կառուցել»,- պատմել է Վլադիսլավը: